Բլագովեշչենսկի քոլեջում հրաձգության վայրից տեսանյութ է հրապարակվել (տեսանյութ)

10:04 • 14.11.19

Ականատեսը տեսանկարահանել է Բլագովեշչենսկի քոլեջում տեղի ունեցածը:

Կադրերում երևում է, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, կայանված է ոստիկանական մի քանի մեքենա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ նոյեմբերի 14-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության Բլագովեշչենսկ քաղաքի քոլեջներից մեկում որսորդական հրացանով հրաձգություն է իրականացրել քոլեջի 19-ամյա ուսանողը: Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 19-ամյա տղա, ևս երեքը՝ 17, 19 և 20 տարեկան երիտասարդներ, բազմաթիվ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու երիտասարդի դի, այդ թվում՝ հրաձգություն իրականացրած երիտասարդի դին»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հրաձիգն ինքնասպան է եղել։ Փոխհրաձգության ընթացքում ոստիկանները չեն տուժել։