Իտալիայում անտառում վայրի խոզը գտել և ոչնչացրել է 20 000 եվրո արժողությամբ կոկաինի խմբաքանակը

17:35 • 14.11.19

Իտալական Տոսկանայի արևելյան հատվածում գտնվող անտառում վայրի խոզը ոչնչացրել է 20 000 եվրո ընդհանուր արժողությամբ կոկաինի խմբաքանակը, հաղորդում է Daily Mail պարբերականը:

Մոնտեպուլչանո քաղաքից ոչ հեռու գտնվող Տոսկանայում կենդանին փորել ու գտել է թմրավաճառների թաքցրած ապրանքը, այնուհետև վնասելով փաթեթավորումը՝ ամբողջ անտառով մեկ շաղ տվել թմրանյութը:

Դեպքի մասին հայտնի է դարձել թմրանյութերի ապօրինի վաճառքի համար կասկածվող անձանց ձերբակալման ժամանակ: Նրանցից մեկը բողոքել է վայրի խոզի պատճառած վնասից:

Ըստ քննիչների վարկածի` կոկաինի խմբաքանակը բերվել է Իտալիայի Պերուջա քաղաքից, որից հետո այն վաճառվել է Արեցցո քաղաքում: