«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը սկսում է ձմեռային հերթապահությունը

18:22 • 15.11.19

Նոյեմբերի-18-ից «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը սկսում է ձմեռային շուրջօրյա հերթապահություն։ Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ (010 56-25-33) շուրջօրյա հերթապահ հեռախոսահամարից, ինչպես նաև «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջից (ard.am) կամ ֆեսբուքյան սոցալական էջից (https://fb.me/armroads)։