Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում «հայերն ապրում էին քոչվորների պես»

16:23 • 15.11.19

Էրդողանը Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ունեցած ելույթի ընթացքում հայերին համեմատել է քոչվերների հետ և Հայաստանը անվանել է «երիտասարդ պետություն», հաղորդում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:

«Հայաստանը երեկվա պետություն է: Նախկինում նրանք ապրում էին որպես փախստականներ և թափառում էին տարբեր վայրերում: Թուրքիայում նրանք հաճախ փոխում էին իրենց բնակության վայրը»,- ասել է նա:

Էրդողանը նաև հայտարարել է, որ այժմ իր երկրում «ապրում է 100 հազար հայ»: Ըստ նրա՝ նրանցից 60 հազարը Թուրքիայի քաղաքացի են, իսկ մնացածը «ապօրինի ներգաղթյալներ են»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Էրդողանի հետ հանդիպումից հետո արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը:

«Քիչ առաջ հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- հայտարարել էր Գրեհեմը հեռուստատեսությամբ հեռարձակվող Սենատի նիստի ժամանակ:

Սենատորը հավելել էր, որ սենատորները «չպետք է «գույներ հաղորդեն» կամ վերաշարադրեն պատմությունը»: