Հրապարակվել է Թրամփի և Զելենսկու խոսակցության սղագրությունը
Սպիտակ տան պաշտոնական էջում հրապարակվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի՝ հուլիսին տեղի ունեցած հեռախոսազրույցի ամբողջական սղագրությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Խոսակցության ժամանակ Թրամփը Զելենսկուն առաջարկել է կապնվել ԱՄՆ գլխավոր դատախազի հետ՝ Ջո Բայդենի պոտենցիալ քայլերը հետաքննելու համար, Իսկ Զելենսկին բողոքել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանից և տեղեկացրել նրան, որ վերջին այցի ժամանակ օթևանել է նրա «Թրամփ Թաուեր» հյուրանոցում:
«Շատ խոսակցություններ են գնում Բայդենի որդու մասին, որ Բայդենը կանգնեցրել է հետաքննությունը, և շատերը ուզում են ավելին իմանալ այդ մասին, այնպես որ հիանալի կլինի, որ Դուք կարողանաք ինչ-որ բան ձեռնարկել գլխավոր դատախազի հետ միասին»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Ջո Բայդենը Թրամփի պոտենցիալ հակառակորդն է գալիք տարի կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինայում նոր գլխավոր դատախազ նշանակելուց հետո կուսումնասիրի Բայդենի քայլերը:









