Հայտնի է դարձել 2019-ի ամենաճանաչված երգը  

21:57 • 04.12.19

Կազմվել է ստեղծագործությունների ցանկը, որոնք օգտատերերն ամենից շատ են փնտրել 2019-ին: Ցանկը գլխավորել է ամերիկուհի կատարող Բիլի Այլիշը Bad Guy երգով:

Ինչպես գրում է Variety-ն, ցանկը կազմել է Shazam առցանց երաժշտական հարթակը: Հանրաճանաչությամբ երկրորդ տեղում է հայտնվել շոտլանդացի երաժիշտ Լյուիս Կապալդիի Someone You Loved ստեղծագործությունը: Առաջատար եռյակը եզրափակել է ավստրալացի երգչուհի Tones and I-ը` Dance Monkey երգով:

Հաջորդիվ ցանկում տեղ են գտել Pedro Capo-ի և Farruko-ի Calma ռեմիքսը, Meduza և Goodboys խմբերի Piece Of Your Heart համատեղ գործը:

Հայտնի է դարձել 2019-ի ամենաճանաչված երգը