Ավստրալիայի ոստիկանությունն առգրավել է երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակը

19:17 • 05.12.19

Ավստրալիայի ոստիկանությունն առգրավվել է երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակը, որի արժեքը սև շուկայի գներով գերազանցում է 800 միլիոն դոլարը: Այս մասին պարզ է դառնում Ավստրալիայի դաշնային ոստիկանության պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունից:

Օպերացիան անցկացվել է ապրիլին՝ Մելբուրնում՝ Ավստրալիայի դաշնային ոստիկանության և սահմանապահ ծառայության կողմից:  

«Ավստրալիայի սահմանային ծառայության աշխատակիցները Մելբուրնի ծովային նավահանգստում բեռների ստուգման ընթացքում հայտնաբերել են ձայնային ստերեոդինամիկների խմբաքանակի մեջ թաքնված թմրանյութ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է ավստրալական 1,216 միլիարդ դոլար արժողությամբ (828,7 մլն) 1,596 տոննա մետամֆետամին և 37 կգ հերոին»,- ասվում է հայտարարության մեջ:

Դեպքի առիթով ձերբակալվել է 37 և 38 տարեկան երկու տղամարդ և 37-ամյա մի կին: Երեքն էլ մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:

 Հանցագործության համար համար առավելագույն հասանելիք պատիժը ցմահ բանտարկությունն է:

Video stills relating to a $1B Ice seizure and arrests in Melbourne. Supplied

The drugs seized by police. Picture: AFP

The ice was hidden inside stereo speakers.

One of the men charged.

The 37-year-old woman.