Բրազիլիայում պատահաբար սպանել են հայտնի կատակերգուին
Բրազիլիայում ոստիկանությունը հատուկ գործողությունների ընթացքում պատահաբար կրակել է հայտնի կատակերգու Բունիտինյոյի վրա: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Հրաձգության հետևանքով մահացել է ևս երեք մարդ: Իրավապահ մարմինների խոսքով` իրենք նկատել են զինված տղամարդու և չեն իմացել, որ նա կատակերգու է և որ պարզապես զենքը ներկայացման մի մասն է:
Բունիտինյոն հայտնի է սոցիալական կայքերում իր տեսանյութերով: Նրա Ինստագրամի էջին հետևում է ավելին քան 400,000 մարդ:










