Իրանում հարսանիքի ժամանակ գազի բալոնի պայթյունի հետևանքով 11 մարդ է մահացել, այդ թվում` 5 երեխա

05:03 • 06.12.19

Իրանում հարսանիքի ժամանակ գազի բալոնի պայթյունի հետևանքով 11 մարդ է մահացել, այդ թվում` 5 երեխա: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունցել հարսանյաց սրահում: Եվս 34 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ: Տուժողների առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Այլ մանրամասներ ևս չեն հաղորդվում: Պարզվում են դեպքի հանգամանքները: