Կուբանի բնակիչը սպանել է կնոջն ու վնասել 2 տարեկան երեխային

02:23 • 06.12.19

ՌԴ Կուբան քաղաքում քրեական գործ է հարուցվել 42-ամյա տղամարդու վրա, որն սպանել է կնոջը, կնոջ մորն ու վնասել իրենց 2-ամյա աղջկան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ 37-ամյա կինն ապրում էր 66-ամյա մոր և երկու` 7 և 2 տարեկան երեխաների հետ: Նրա 42-ամյա ամուսինն առանձին էր բնակվում և խնդիրներ ուներ կնոջ մոր հետ: Վեճերից մեկից հետո էլ նա վերադարձել էր դանակով զինված:

«Չարագործը քնած ժամանակ դանակի հարվածներ է հասցրել տան անդամներին: Թոշակառուն փորձել է փրկվել և դուրս է վազել, սակայն տղամարդը հասել է նրա հետևից և շարունակել հարվածները: Իր կնոջը նա հասցրել է դանակի 40 հարված, կնոջ մորը` 25, ինչի հետևանքով էլ նրանք մահացել են»,- գրված է ոստիկանության հաղորդագրությունում:

Նշվում է, որ տղամարդը վնասել է նաև 2 տարեկան աղջկան: Դրանից հետո վիրավոր երեխային և մյուս երեխային իր հետ տարել է տուն: Առավոտյան նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: