Մերկելը Տոկաևի հետ հանդիպման ժամանակ նստած է լսել Ղազախստանի օրհներգը (տեսանյութ)

02:03 • 06.12.19

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նստած է լսել Ղազախստանի օրհներգը` երկրի առաջնորդ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Տեսանյութում երևում է, որ ազգային օրհներգի առաջին հնչյուններից հետո Տոկաևը կանգնում է, մինչդեռ Մերկելը շարունակում է նստած մնալ:

«Դա ֆեյք չէ, իսկապես կանցլերն օրհներգը լսել է նստած»,- պատասխանել է գերմանական կողմը:

Հիշեցնենք, որ Մերկելը մի քանի անգամ ցնցման նոպաներ է ունեցել: Առաջին անգամ Մերկելը ցնցվել էր հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը: Նա այդ ժամանակ կատարվածը բացատրել էր ջրազրկմամբ: Իրավիճակը կրկնվել էր հունիսի 27-ին՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը: Կանցլերի երրորդ նոպան վրա էր հասել հուլիսի 10-ին՝ Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ հանդիպման ժամանակ: