ԱՄՆ-ի նախագահն ու իր տիկինը Սպիտակ տան մոտ վառեցին ԱՄՆ-ի գլխավոր տոնածառի լույսերը (տեսանյութ)

05:23 • 06.12.19

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վառել է Սուրբծննդյան տոնածառի լույսերը, որը կանգնեցված է Սպիտակ տան առջևի՝ Էլիպս կոչվող մեծ բացատում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

Տոնական արարողությանը ներկա է եղել նաև Առաջին տիկին Մելանյա Թրամփը, ինչպես նաև վարչակազմի ներկայացուցիչներ և կոնգրեսականներ: Երաժշտական նվագակցությունն ապահովել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գործիքային անսամբլը:

«Մելանյան և ես Ձեզ ցանկանում ենք երջանիկ Սուրբ Ծնունդ և Ամանոր մաղթել: Հինգ, չորս, երեք, երկու, մեկ…»,- հետհաշվարկից հետո Մելանյան սեղմել է կոճակը և տոնածառի լույսերը վառվել են:

Սպիտակ տան մոտ երկրի Սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը վառելու ավանդույթի հիմքը դրվել է դեռևս 1923 թվականին` ԱՄՆ-ի 30-րդ նախագահ Ջոն Քալվին Քուլիջի կողմից և այդ ժամանակվանից ոչ մի անգամ չի խախտվել: