Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ, թարմացված)

22:57 • 17.12.19

Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը»,-ասվում է գրառման մեջ:

Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան:

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ փակ է Երևան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը:

«Ինձ նոր տեղեկացրեցին, որ հայ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ոսկեպար֊Ոսկեվան հատվածում հակառակորդը խախտել է հրադադարը։ Մոտ կես ժամ է՝ անդադար կրակում են։ Փակ է Երևան֊Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս Ոսկեպար հատվածը: Մեքենաները շրջանցիկով են երթևեկում»,-ասվում է գրառման մեջ։

Տեսանյութը՝ այստեղ: