SpaceX-ն արձակել է Falcon 9 հրթիռակիրը՝ կապի նոր արբանյակի հետ (տեսանյութ)

10:25 • 17.12.19

Ամերիկյան SpaceX տիեզերական տեխնիկա արտադրող ընկերությունը երկուշաբթի Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի կայանից իրականացրել է Falcon 9 հրթիռակրի արձակումը՝ JCSAT 18/Kacific 1 կապի արբանյակի հետ, հաղորդում է ընկերությունը Twitter-ում:

Կանավերալ հրվանդանի կայանից հրթիռակրի արձակման մեկնարկը տրվել է ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 19.10-ին:

spaceflightnow.com կայքի համաձայն՝ «բարձրտեխնոլոգիական կապի արբանյակը կմիացնի Ճապոնիան, Ռուսաստանի արևելյան հատվածը, Հարավ-Արևելյան Ասիան և Խաղաղ օվկիանոսի կղզիները լայնաշերտ ցանցի միջոցով»:

 

SpaceX-ն արձակել է Falcon 9 հրթիռակիրը՝ կապի նոր արբանյակի հետ (տեսանյութ)