Ամերիկյան դիզայներներն Իլոն Մասկի Cybertruck-ի համար ֆուտուրիստական ավտոտնակի դիզայն են մշակել (լուսանկարներ)

15:19 • 17.12.19

Նյույորքյան LARS BÜRO դիզայներական ընկերությունը, տեսնելով` ինչպիսի հետաքրքրություն է առաջացրել միլիարդատեր Իլոն Մասկի ֆուտուրիստական Tesla Cybertruck մեքենան, որոշել է դրա համար նույնքան ինքնատիպ ավտոտնակի դիզայն մշակել:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, շինարարական կոնցեպտը ստացել է Cyberbunker անվանումը: Այն աչքի է ընկնում գերֆուտուրիստական դիզայներական լուծումներով:

Ընկերության մասնագետների մտահղացման համաձայն՝ Cyberbunker-ն ավտոտնակից բացի կարելի է օգտագործել նաև որպես ապրելավայր, պահեստ կամ առևտրային տարածք:

Նշվում է, որ Cybertruck-ը կլինի զրահապատ ու կդիմանա ամենադաժան եղանակային պայմաններին:

 

Tesla-Cybertruck-Cybunker-1

Tesla-Cybertruck-Cybunker-3

Tesla-Cybertruck-Cybunker-2