Ամերիկուհին իր հղիության մասին իմացել է ծննդաբերությունից 9 օր առաջ

06:11 • 17.12.19

ԱՄՆ բնակչուհի Լորեն Չալկն իր մայրանալու մասին լուրն իմացել է ծննդաբերությունից 9 օր առաջ: Այս մասին հայտնում է Fox13 Memphis-ը:

Նոյեմբերի 23-ին Լորենին հայտնի է դարձել, որ սպասում է երեխայի և որ գտնվում է հղիության 9-րդ ամսում, իսկ դեկտեմբերի 2-ին ծնվել է նրա որդին, որին անվանել է Ուայթ: Լորենը խոստովանել է, որ երկու անգամ վիժել է, ուստի կորցրել էր մայրանալու հույսը:

Կինը նշել է, որ դեռահաս տարիքում բժիշկներն ախտորոշել էին ձվարանների հիվանդություն և նա հղիանալու նվազագույն շանսեր ուներ: «Այնքան եմ սիրում Ուայթին: Նա Ամանորի իմ լավագույն նվերն է»,- ասել է երջանիկ մայրը:

Ամերիկուհին իր հղիության մասին իմացել է ծննդաբերությունից 9 օր առաջ