Hyundai Kona քրոսովերը դարձել է առաջին էլեկտրամեքենան, որը նվաճել է Էվերեստը

05:12 • 18.12.19

Հնդկական արտադրության Hyundai Kona քրոսովերը դարձել է առաջին էլեկտրամեքենան, որը նվաճել է Էվերեստը: Ավտոմեքենան հասել է երթուղու ավարտական կետին (հյուսիսային բազային ճամբար), որը գտնվում է ծովի մակարդակից 5150 մետր բարձրության վրա:  

Ինչպես գրում է Motor.ru-ն, քրոսովերի ղեկին է եղել փորձառու լեռնագնաց Աջիթ Բաջաջը, որն, ի դեպ, դարձել է Հնդկաստանի՝ Հյուսիսային բևեռը նվաճած առաջին քաղաքացին:

Էլեկտրամեքենայով երթն իրականացվել է Mission-Emission Impossible կարգախոսի ներքո («Առաքելությունը՝ արտանետումն անհնար է»):