ԱՄՆ-ում կայացել է անօդաչու ուղղաթիռի առաջին թռիչքը (տեսանյութ, լուսանկար)

16:30 • 18.12.19

Skyryse ընկերությունն իրականացրել է Robinson R-44 ինքնակառավարման համակարգով ուղղաթիռի առաջին թռիչքը: Այս մասին տեղեկացնում է techcrunch.com կայքը:

Անօդաչու ուղղաթիռն արդեն հաստատվել է ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչության կողմից:

 

Համակարգը ներառում է բազմաթիվ տվիչներ, որոնք առցանց ռեժիմում հավաքում են թռիչքի մասին բոլոր տվյալները: Համակարգը տեղեկատվություն է ստանում նաև ցամաքային տվիչներից, որոնց Skyryse ընկերությունն անվանում է «խելացի ուղղաթիռային հրապարակներ»:

Ցամաքային տվիչներն անօդաչու ուղղաթիռին տեղեկացնում են քամու արագության և ուղղության, թռչունների կամ այլ անօդաչու սարքերի մասին:

Skyryse ընկերությունում չեն բացառում, որ իրենց համակարգը կարող է դառնալ ապագայի քաղաքային տրանսպորտի առաջին տարբերակը:

 

ԱՄՆ-ում կայացել է անօդաչու ուղղաթիռի առաջին թռիչքը (տեսանյութ, լուսանկար)