Բրիտանացին զբոսանքի ժամանակ իխտիոզավրի կմախք է գտել (լուսանկարներ)

13:15 • 18.12.19

Անգլիական Սոմերսեթ կոմսության Սթոլֆորդ քաղաքի բնակիչ Ջոն Գոպսիլն իր շների հետ զբոսնելիս իխտիոզավրի քարացած կմախք է հայտնաբերել, գրում է Fox news-ը:

54-ամյա բրիտանացին պատմել է, որ ափին ոտքն ինչ-որ բանի է դիպել: Ուշադիր նայելուց հետո նա մեկուկես մետրանոց քարացած զանգված է նկատել:

Գոպսիլը, որը զբաղվում է հնէաբանությամբ, եզրակացրել է, որ իրեն բախտ է վիճակվել սայթաքել իխտիոզավրի կմախքի վրա։ 

«Ես հաճախ եմ շներիս լողափին զբոսանքի տանում: Այնտեղ գտնվելու ժամանակ մի բան գրավեց ուշադրությունս»,- հայտնել է տղամարդը՝ հավելելով, որ ուշադիր զննելուց հետո հասկացել է, որ թանգարանային գտածո է գտել:

«Նայելով այս գտածոյին և հիմնվելով կրծքավանդակի մեջ ոսկորների քանակի, կոնքոսկրի ակնհայտ բացակայության, ինչպես նաև մեջքի «սապատի» առկայության վրա՝ դա, հավանաբար, իխտիոզավրի մնացորդներ են», - ասել է Լոնդոնի բնական պատմության թանգարանի աշխատակից Մայք Դեյը և հավելել. «Սակայն անհնար է որոշել իխտիոզավրի ճշգրիտ տեսակը»:

Իխտիոզավրը կամ ձկնամողեսը բրածո ծովային հսկայական սողուն է՝ մեզոզոյի մահացած սողունների ենթադաս: Ամենից առավել տարածվել են Յուրայի ժամանակաշրջանում:

A dog walker was left stunned when his pooches led him over to a bone while walking on the beach - and accidentally discovered a 65-million-year-old ichthyosaur skeleton. (Credit: Caters News Agency)

The skeleton - which Jon believes to be of a prehistoric ichthyosaur - was unearthed after a week of rough seas on the south coast. The ichthyosaur was a prehistoric porpoise-like sea mammal that lived during the Jurassic period. (Credit: Caters News Agency)

(Credit: Caters News Agency)

 The fossil was uncovered by dog walker Jon Gopsill

 His pair of dogs sniffed out the prehistoric creature's remains

 Mr Gopsill's dogs have proved to be expert fossil-hunters

 A depiction of an ichthyosaur and a plesiosaur created in 1863

Բրիտանացին զբոսանքի ժամանակ իխտիոզավրի կմախք է գտել (լուսանկարներ)