Financial Times-ը «Տարվա մարդ» է ճանաչել Microsoft-ի գլխավոր տնօրենին
The Financial Times-ը հայտնել է 2019 թվականի «Տարվա մարդ» տիտղոսակրի անունը: Տիտղոսին այս տարի արժանացել է Microsoft կորպորացիայի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելան: Նա ընկերությունը ղեկավարում է վեց տարի:
Ամսագիրը հաշվարկել է, թե որքան են վաստակել բաժնետերերը նրա ղեկավարության օրոք: Պարզվել է, որ ընդհանուր շահույթը կազմել է ավելի քան 1 տրիլիոն դոլար: Հրատարակությունը պնդում է, որ նախքան Նադելայի՝ գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելը, Microsoft-ը զիջում էր իր դիրքերը՝ տեխնոլոգիական տեսանկյունից:
«Ղեկավարելով ամպային հաշվողական մի քանի հարթակներից մեկը, որը հավակնում է գերիշխել տեխնոլոգիական զարգացման հաջորդ փուլում, կորպորացիան, ամենայն հավանականությամբ, զգալի ազդեցություն կունենա բիզնեսի և հասարակության ապագայի վրա»,-ասվում է ամսագրում:










