Huawei-ն կթողարկի Mate X ճկվող սմարթֆոնի կատարելագործված տարբերակը

13:31 • 19.12.19

Huawei տեխնոլոգիական ընկերությունը 2020թ. կթողարկի Mate X ճկվող սմարթֆոնի կատարելագործված տարբերակը՝ համալրված ավելի արագ աշխատող պրոցեսորով, ավելի դիմացկուն էկրանով և այլ առավելություններով:

Ինչպես նշում է theverge.com-ը, նախորդ ամիս ներկայացված Mate X-ը Չինաստանում վաճառվում է 2400 դոլարով:

Նորույթը տեխնոլոգիական հատուկ լուծումների շնորհիվ կարողանում է մեջտեղից այնպես ծալվել, որ արդյունքում ստացվում է երկու կողմից էկրան ունեցող հեռախոս:

 

 

Huawei-ն կթողարկի Mate X ճկվող սմարթֆոնի կատարելագործված տարբերակը