Rolls Royce-ը ներկայացրել է ամբողջովին էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռ, որը հավակնում է ռեկորդ սահմանել
Բրիտանական Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է ամբողջովին էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը, որը հավակնում է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ որպես աշխարհում ամենաարագընթաց, ամբողջովին էլեկտրական ինքնաթիռ, գրում է MSN-ն։
Ինքնաթիռը, որը ցուցադրվել է Գլյուկեստերշիրի օդանավակայանում, իր առաջին փորձնական թռիչքը կկատարի հաջորդ տարվա սկզբին։
Աղբյուրը գրում է, որ արագության ընթացիկ ռեկորդը կազմում է ժամում 210 մղոնը, որը Siemens ընկերության կողմից սահմանվել է 2017 թվականին: Rolls Royce-ը հույս ունի գերազանցել 300 մղոնը և նոր ռեկորդ սահմանել։
Ըստ հաղորդման՝ ծրագրի ֆինանսավորման որոշակի մասը տրամադրվում է օդատիեզերական տեխնոլոգիաների ինստիտուտի կողմից՝ Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի, արդյունաբերական ռազմավարության և նորարարության վարչության հետ համագործակցությամբ:
Rolls Royce Electrical-ի տնօրեն Ռոբ Ուոթսոնն ասել է. «Աշխարհում ամենաարագ, ամբողջովին էլեկտրական ինքնաթիռի ստեղծումն ավիացիայի ոլորտում հեղափոխական առաջընթաց է և մենք ուրախ ենք այն ներկայացնելու կապակցությամբ»։
Ուոթսոնի խոսքով՝ այս նախագիծը կարող է հիմնարար դեր խաղալ ցածր ածխածնային գլոբալ տնտեսության անցման ապահովման գործում։










