Facebook-ի ավելի քան 267 միլիոն օգտատերերի անձնական տվյալները հայտնվել են համացանցում. Comparitech
Facebook սոցիալական կայքի ավելի քան 267 միլիոն օգտատերերի անձնական տվյալները հայտնվել են համացանցում, հայտնում է բրիտանական Comparitech հետազոտական ընկերությունը:
Նշվում է, որ անունների, հեռախոսային և այլ տվյալների բազային հասանելիություն կարող էր ստանալ համանցանցի ցանկացած օգտատեր` առանց գրանցման և ծածկագրի:
Վերլուծաբանների կարծիքով` հաքերներն այս տվյալները մտադիր են եղել օգտագործել զանգվածային սփամեր ուղարկելու և ֆիշինգային հարձակումների համար: Առավելապես գողացվել են ամերիկացի օգտատերերի տվյալները:
Comparitech-ից պարզաբանել են, որ բազան ձևավորվել է Վիետնամից հաքերների կողմից: Այն համացանցում է տեղադրվել դեկտեմբերի 4-ին: Տասն օր անց` դեկտեմբերի 14-ին, այն բացահայտել է կիբեռանվտանգության հարցերով հետազոտողը, որն էլ, իր հեթին, այդ մասին տեղեկացրել է Facebook-ին: Դեկտեմբերի 19-ի դրությամբ տվյալների հասանելիությունը փակ է եղել:
Դեռևս հայտնի չէ, թե օգտատերերի անձնական տվյալներն ինչպես կարող էին հաքերների մոտ հայտնվել:










