Samsung-ի ճկվող սմարթֆոնի հաջորդ մոդելի լուսանկարները հայտնվել են համացանցում. The Verge (լուսանկարներ)

14:08 • 20.12.19

Հարավկորեական Samsung ընկերությունը, որը մրցակիցների շարքում առաջինն է ճկվող սմարթֆոն (Galaxy Fold) ներկայացրել, հավանաբար, պատրաստվում է այս շարքի նոր մոդելի թողարկմանը:

Ինչպես նշում է theverge.com-ը, նման ենթադրության համար հիմք են ծառայում չինական սոցցանցեր արտահոսած բազմաթիվ լուսանկարները:

Bloomberg հանդեսի տվյալներով՝ հարավկորեական ընկերությունը պատրաստվում է Galaxy Fold-ի նոր մոդելներ ներկայացնել: Դրանցից առաջինը համալրված կլինի 108 մեգապիքսելանոց տեսախցիկով:

Իսկ մինչ այդ, ճկվող սմարթֆոնի տեխնոլոգիայի սիրահարներն անհամբեր սպասում են 2020թ. հունվարին, երբ իր նորույթն է ներկայացնելու Motorola ընկերությունը:

 

 

Samsung-ի ճկվող սմարթֆոնի հաջորդ մոդելի լուսանկարները հայտնվել են համացանցում. The Verge (լուսանկարներ)