ՆԱՍԱ-ի ղեկավարը հաստատել է Starliner-ն ուղեծիր դուրս բերելու հետ կապված խնդիրները

03:36 • 21.12.19

ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը հաստատել է այն խնդիրների առկայությունը, որոնք կարող են խանգարել Starliner նորագույն տիեզերանավին ժամանակին հասնել Միջազգային տիեզերակայան։ Այդ մասին նա գրել է Twitter-ում:

«Starliner-ը արձակվել է Կանավերալի հրվանդանի տիեզերակայանից տեղական ժամանակով ժամը 06.36-ին՝ Atlas V հրթիռ-կրիչի օգնությամբ: Արձակումն անցել է հաջող, 15 րոպե անց տիեզերանավն անջատվել է կրիչից և սկսել է ինքնուրույն թռիչքը։ Սական նախատեսված ժամանակահատվածում տիեզերանավի շարժիչները չեն միացել»,- գրել է ՆԱՍԱ-ի ղեկավարը և հաստատել, որ Միջազգային տիեզերական կայանի հետ հանդիպման համար անհրաժեշտ շարժիչների ակտիվացում տեղի չի ունեցել։ 

Բրայդենսթայնը հավելել է, որ աշխատում են խնդրի ուղղությամբ։

Starliner-ը նորագույն տիեզերանավ է, որը ստեղծվել է Boeing ընկերության կողմից ՄՏԿ-ում՝ Լուսնի վրա և տիեզերքում առաքելությունների համար։

ՆԱՍԱ-ի ղեկավարը հաստատել է Starliner-ն ուղեծիր դուրս բերելու հետ կապված խնդիրները