Lamborghini-ն Սուրբ ծնունդին ընդառաջ Aventador մակնիշի կրկնօրինակը ստեղծողներին հնարավորություն է տվել վարել իրական սուպերքարը

19:59 • 23.12.19

Իտալական Lamborghini ընկերությունը նախատոնական տեսանյութ է հրապարակել, որն այս տարի նվիրել է ԱՄՆ Կոլորադո նահանգում բնակվող Ստերլինգ Բեկուսին և նրա 12-ամյա որդի Քսանդերին:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, ամերիկացի հայր ու որդին արդեն երկու տարի է, ինչ ինքնուրույն կառուցում են Aventador SV մեքենայի կրկնօրինակը: Իտալական ավտոարտադրողը նրանց հնարավորություն է տվել մի քանի օր վարել իրական ավտոմեքենան:  

Սուպերքարի կառուցման միտքը երեխայինն է եղել, իսկ մասերի պատրաստման հարցերով զբաղվել է Բեկուս ավագը: Տարբեր մասերից հավաքված շասիի վրա ամրացվել է 3D տպիչի օգնությամբ ստեղծված պլաստիկը, իսկ գեղեցկության համար այն պատվել է նաև ածխածնամանրաթելային ծածկույթով:

Սուպերքարը զինված է 5.7 լիտր ծավալային երկտուրբո V8 շարժիչով, որը վերցվել է Chevrolet Corvette 2003 մոդելից: Իրական Lamborghini-ից ինքնաշեն մեքենան փոխառել է միայն դռների ապակիները, հայելիները և ղեկը:


Lamborghini-ն Սուրբ ծնունդին ընդառաջ Aventador մակնիշի կրկնօրինակը ստեղծողներին հնարավորություն է տվել վարել իրական սուպերքարը