ԵԱՏՄ անդամ երկրները դեմ են գաջեթներում ռուսական ծրագրերի տեղադրմանը

14:34 • 23.12.19

Ռուսական ծրագրային ապահովման տեղադրումը բջջային հեռախոսներում և այլ գաջեթներում, որը ամրագրված է ՌԴ օրենքով, բողոք է առաջացրել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Ղազախստանում, Ղրղզստանում և Բելառուսում: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը:

Այս երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ ռուսական կողմի ընդունած նոր օրենքը խախտում է ԵԱՏՄ համաձայնագիրը և կխոչընդոտի միության ներքին շուկայի գործունեությունը:

Այս երկրներն իրենց անհամաձայնությունը հայտնել են դեկտեմբերի 20-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստին: Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը կարծում են, որ նորարարությունը հակասում է միության համաձայնագրին, համաշխարհային առևտրային ընկերության գլխավոր համաձայնագրին և մաքսային միության «ցածր լարում ունեցող սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին:

Նրանք զգուշանում են նաև ԵԱՏՄ այլ երկրներից դեպի Ռուսաստան տեխնիկապես բարդ ապրանքների շրջանառության սահմանափակումից:

ՌԴ կապի նախարարության ներկայացուցիչ Եվգենի Նովիկովը նշել է, որ ծրագրային ապահովման մասին օրենքը գործում է միայն մանրածախ ցանցերի վրա և չի հակասում ԵԱՏՄ համաձայնագրին:

ԵԱՏՄ անդամ երկրները դեմ են գաջեթներում ռուսական ծրագրերի տեղադրմանը