Կենդանիների հնագույն ոսկորների օգնությամբ գիտնականները պարզել են, թե ինչպես էին մարդիկ զվարճանում Իռլանդիայում
Հնագույն ժամանակներում ապրած խոզերի, կովերի, ոչխարների և այլ կենդանիների ոսկորներն ուսումնասիրելով՝ գիտնականները պարզել են, թե ինչպես էին Երկաթի դարում մարդիկ տոնախմբում Իռլանդիայում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Քարդիֆի համալսարանի հնագետ Ռիչարդ Մեջվիքը և նրա գործընկերները 35 նմուշ են հետազոտել, որոնք հայտնաբերել էին Արմա քաղաքի շրջանում:
Մասնագետի խոսքով՝ այդ վայրերում հայտնաբերված ոսկորները հազվադեպ երևույթ են այդ ժամանակաշրջանի համար: Վաղ իռլանդական գրականության մեջ այդ կենդանիների միսը լավագույնն է համարվել տոնակատարությունների համար, ինչը խոսում է այն մասին, որ այդ քաղաքը անցուդարձի կենտրոնն է եղել:
Այդ քաղաքում են հավաքվել երկրի մյուս շրջաններից ժամանողները: Այն ժամանակ մարդիկ արդեն կարողանում էին տեղաշարժվել և երկար տարածություններ հաղթահարել իրենց անասունների հետ միասին:
Տոնակատարություններից բացի Արման եղել է ծիսակատարությունների կենտրոն, այդ ծիսակատարություններն անցկացրել է դրուիդը, ցեղապետը կամ արքան:










