Գերձայնային զենք ունի միայն Ռուսաստանը. Պուտինի խոսքով՝ ՌԴ սպառազինման մասնաբաժինը միջուկային եռյակում կազմում է 82 տոկոս

23:38 • 24.12.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհում եզակի իրավիճակ է ստեղծվել. Ռուսաստանից բացի որևէ այլ երկիր գերձայնային զենք չունի: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, երկրի ղեկավարն այս մասին հայտարարել է երեքշաբթի օրը՝ ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստի ժամանակ:

«Այսօրվա դրությամբ եզակի իրավիճակ է ստեղծվել մեր նոր և նորագույն պատմության մեջ. փորձում են հասնել մեզ: Ոչ մի երկիր այսօր գերձայնային զենք չունի, իսկ մայրցամաքային հեռավորության գերձայնային զենք՝ առավել ևս»,- ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ արդեն սպառազինման են հանձնվել «Կինժալ» գերձայնային համալիրները, «Պերեսվետ» համալիրները, սկսվել է առաջին գնդի համալրումը «Ավանգարդ» միջմայրցամաքային համալիրով, աշխատանքներ են տարվում «Սարմատ» և «Ցիրկոն» հրթիռների, «Բուրեվեստնիկ» միջուկային ուժային համակարգով թևավոր հրթիռների ուղղությամբ:

Բացի այդ, ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի ժամանակակից սպառազինման մասնաբաժինը միջուկային եռյակում կազմում է 82 տոկոս:

Գերձայնային զենք ունի միայն Ռուսաստանը. Պուտինի խոսքով՝ ՌԴ սպառազինման մասնաբաժինը միջուկային եռյակում կազմում է 82 տոկոս