Փորձագետները հայտնել են, թե որոնք են առողջության համար ամենավտանգավոր սմարթֆոնները

17:52 • 25.12.19

Փորձագետները հայտնել են, թե որոնք են առողջության համար ամենավնասակար սմարթֆոնները, հայտնում է gizchina.com կայքը: 

Հետազոտությունն իրականացրել է FeganScott ընկերությունը, որը հաստատել է, որ Samsung և Apple ընկերությունների հեռախոսները գերազանցում են էլեկտրամագնիսական ճառագայթման թույլատրելի մակարդակը: 

Բոլոր թեստերն անցկացվել են ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովի (FCC) կողմից արտոնագրված անկախ լաբորատորիաներում:

Հիմնականում ուսումնասիրության կենտրոնում են եղել Apple ընկերության iPhone 7 Plus, iPhone 8 և XR մոդելները և Samsung ընկերության Galaxy S8, Galaxy S9 և Galaxy S10 հեռախոսները: Այս պարագայում iPhone 8-ը էլեկտրամագնիսական ճառագայթման թույլատրելի մակարդակը գերազանցում է 5, իսկ Samsung Galaxy S8-ը` 3 անգամ:

Դեպքի առիթով FeganScott ամերիկյան իրավաբանական ընկերությունը որոշել է այս ընկերություններին դատի տալ՝ «մարդկանց առողջությունը վտանգի տակ դնելու» համար:

Ընկերությունը պահանջում է, որ Apple և Samsung ընկերությունները վճարեն սմարթֆոնի օգտագործման հետևանքով տուժած մարդկանց բուժման համար:

Ցուցակի հրապարակումից հետո, ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը հայտարարել է իր կողմից հավաստագրված բոլոր սարքերի անվտանգության մասին: Ինչին առարկել է FeganScott ընկերությունը` նշելով, որ բոլոր թեստերն անցկացվել են լաբորատոր պայմաններում, որոնք հեռու են իրականությունից:

Փորձագետները հայտնել են, թե որոնք են առողջության համար ամենավտանգավոր սմարթֆոնները