2019 թվականի երրորդ եռամսյակի ամենավաճառվող հեռախոս է ճանաչվել Apple ընկերության արտադրանքը

16:43 • 25.12.19

2019 թվականի երրորդ եռամսյակի ամենավաճառվող հեռախոս է ճանաչվել Apple ընկերության արտադրանքը, գրում է 9to5mac.com կայքը:

Վերլուծաբանների համաձայն` ամենավաճառվածն է դարձել iPhone XR հեռախոսը, որն ամերիկյան ընկերությանն է բերել ամբողջ վաճառքի 3 տոկոսը:

Երկրորդ տեղում է հարավկորեական Samsung ընկերության թողարկած Galaxy A10 հեռախոսը, որը շուկայի 2,6 տոկոսն է ապահովել:

Եռյակը եզրափակում է Samsung ընկերության ևս մի մոդել՝ A50-ը` համաշխարհային վաճառքի 1,9% ցուցանիշով:

Samsung ընկերությունից միանգամից երեք մոդել է հայտնվել թոփ տասնյակում:

Ինչպես նաև ամենահայտնի հեռախոսների տասնյակում են Oppo A9, iPhone 11, A5s և A5, Galaxy A20, Xiaomi Redmi A7 և Huawei P30 հեռախոսները:

  • iPhone XR
  • Samsung Galaxy A10
  • Samsung Galaxy A50
  • Oppo A9
  • iPhone 11
  • Oppo A5s
  • Samsung Galaxy A20
  • Oppo A5
  • Xiaomi Redmi A7
  • Huawei P30

2019 թվականի երրորդ եռամսյակի ամենավաճառվող հեռախոս է ճանաչվել Apple ընկերության արտադրանքը