Huawei-ը Չինաստանի կառավարությունից 75 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն է ստացել
Չինական իշխանությունների կողմից տասնյակ միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնությունը թույլ է տվել Huawei Technologies Co-ին դառնալ հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը։
Ընդ որում, Huawei-ին տրամադրված պետական աջակցության մասշտաբները էապես գերազանցում են այն օգնությունը, որը ստացել են ընկերության մրցակիցներն իրենց երկրների կառավարություններից։
Huawei ընկերությունը Չինաստանի կառավարությունից ստացել է 75 մլրդ-ի սուբսիդիաների, վարկային ռեսուրսների, հարկային նպաստների և այլ ձևերով ֆինանսական օգնության, գրում է թերթը։
Դա թույլ է տվել հեռահաղորդակցության սարքավորումների խոշորագույն արտադրողին մրցակիցների համեմատ ավելի ցածր գներ պահպանել։
Huawei-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունը «փոքր և ոչ էական» սուբսիդիաներ է ստացել իր հետազոտությունների զարգացման համար, ինչը, սարքավորումների արտադրողի խոսքով, անսովոր բան չէ: Պետական աջակցության հիմնական մասը, այդ թվում՝ հարկային արտոնությունները, հասանելի են եղել նաև ոլորտի այլ ներկայացուցիչների համար, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:










