Պարսից ծոցի երկրների բնակիչները հետևել են Արեգակի գրեթե ամբողջական խավարմանը (տեսանյութ)
Քաթարի, Բահրեյնի, Օմանի, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հարավ-արևելյան հատվածի բնակիչները վերջին մեկուկես դարի ընթացքում առաջին անգամ Արեգակի գրեթե ամբողջական խավարման ականատես են դարձել, հայտնում է ria.ru-ն։
Հատկանշական է, որ տարածաշրջանի բնակիչները հաջորդ այսպիսի խավարումը կկարողանան միայն հարյուր տարի անց տեսնել։
Բնական ուշագրավ երևույթը սեփական աչքով տեսնել ցանկացողները տեղի ժամանակով ժամը 5։30-ից սկսել են հավաքվել Քաթարի՝ Պարսից ծոցի ափին գտնվող աստղադիտարանի շենքի մոտ։ Խավարումը սկսվել է տեղի ժամանակով ժամը 6։17-ին և իր գագաթնակետին է հասել 6։36-ին, ինչից հետո Արևի հրե սկավառակը սկսել է քիչ-քիչ դուրս գալ ստվերից։
Աղբյուրը հավելում է, որ խավարումն առավել տպավորիչ է երևում Քաթարի հարավում, մասնավորապես՝ Ալ Խոր և Մեսաիդ քաղաքներում, որտեղ Լուսինը ծածկել է Արևի 97%-ը։










