Սերենա Ուիլյամսը խոստովանել է, որ Ալեքսիս Օհանյանը «ստիպել է» իրեն նայել լեգենդար ֆիլմաշարերից մեկը

03:56 • 26.12.19

Ամերիկացի հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտնել է, որ սկսել է դիտել «Աստղային պատերազմներ» (Star Wars) լեգենդար ֆիլմաշարը:

Ինչպես թենիսիտուհին հայտնել է, ֆիլմը նայել իրեն «ստիպել է» ամուսինը՝ գործարար, Reddit սոցկայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

«Ալեքսիսն իմ կամքին հակառակ ստիպում է ինձ նայել «Աստղային պատերազմները»: Այդ իսկ պատճառով իմ առաջին հարցը. Դարք Վերդերը (իրականում՝ Դարթ Վերդերը- Tert.am) դեռ ո՞ղջ է»,- գրել է Ուիլյամսն իր թվիթերյան էջում:

Ուիլյամսի հետևորդներից ոմանք խոստովանել են, որ նույնպես երբեք չեն դիտել «Աստղային պատերազմները», իսկ ոմանք էլ զարմացել են, որ մարզուհին ոչ մի սերիա մինչ օրս չի դիտել: