Մեքսիկայի ջունգլիներում հայտնաբերել են մայաների 1000-ամյա դղյակը (տեսանյութ)

15:05 • 27.12.19

Մեքսիկայի ջունգլիներում հնագետները մայաների հսկայական դղյակ են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Դղյակը հայտնաբերել են Մեքսիկայի տարածքում գտնվող Յուկատան թերակղզու Կուլուբա կոչվող հնագիտական տարածքում: Այն ահռելի չափեր ունի` 55 մետր երկարություն, 15 մետր լայնություն և 6 մետր բարձրություն:

Ուսումնասիրելով դղյակի շինարարական նյութերը` գիտնականները եկել են եզրակացության, որ դրանք օգտագործվել են երկու պատմական շրջաններում: Դղյակի առաջին քարերը դրվել են մեր թվարկության 600-900 թվականներին: Հետագայում այն թարմացրել են 850-1050 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:

Դղյակում լավ պահպանվել են աստիճաններն ու նկուղային տարածքները: Հնագետները շարունակում են գտածոյի ուսումնասիրությունը: