NASA-ի կին տիեզերագնացը ռեկորդ է սահմանել` տիեզերքում գտնվելու տևողությամբ

04:11 • 29.12.19

Ամերիկուհի տիեզերագնաց Քրիստինա Կոխը կանանց շրջանում ռեկորդ է սահմանել` մեկ թռիչքի ժամանակ տիեզերքում գտնվելու տևողությամբ: Այս մասին հայտնում է CNN-ը:

Ինչպես հայտնի է, Կոխը միջազգային տիեզերակայանում է գտնվում մարտի 14-ից: Դեկտեմբերի 28-ի տվյալներով` նա տիեզերքում է արդեն 289 օր:

Այս ցուցանիշով Քրիստինան գերազանցել է տիեզերագնաց Պեգգի Ուիթսոնի ռեկորդը: Սպասվում է, որ նոր ռեկորդակիրը միջազգային տիեզերակայանում կմնա մինչև 2020 թվականի փետրվար:

NASA-ի կին տիեզերագնացը ռեկորդ է սահմանել` տիեզերքում գտնվելու տևողությամբ