Ամերիկացին Tesla 3-ի բանալին մաշկի տակ է տեղադրել՝ մեքենայի դուռը ձեռքի շարժումով բացել-փակելու համար (տեսանյութ)

15:01 • 30.12.19

ԱՄՆ Յուտա նահանգում բնակվող Բեն Ուորքմենը, որը չափազանց տարված է կիբերնետիկայով, ձեռքի մաշկի տակ տեղադրել է Tesla 3 մեքենայի բանալին, ինչի շնորհիվ կարողանում է ձեռքի մի շարժումով բացել-փակել փոխադրամիջոցի դուռը:

Ինչպես նշում է Oddity Central-ը, տղամարդը պատմել է, որ բացի այդ, ձեռքերի մաշկի տակ ևս երեք համակարգչային չիպ ունի, որոնց օգնությամբ տարբեր գործողություններ է անում, բացում-փակում է աշխատավայրի դուռը, մուտք է գործում համակարգիչ և նունիսկ կոնտակտային տեղեկություններով կիսվում:

Ուորքմենի խոսքով՝ նորարարական տեխնոլոգիաներն իրեն շատ են ձգում և որ ինքը միշտ էլ երազել է կիբորգ դառնալ: Ապագայում նա ցանկանում է այնպիսի չիպ տեղադրել, որի միջոցով կկարողանա վճարումներ անել:

Ամերիկացին խոստովանել է, որ հաճախ չիպերի առկայության մասին չիմացողներին թյուրիմացության մեջ է գցում ու նրանց համոզում, որ կարողանում է ձեռքերի մոգական շարժումներով բացել-փակել դռները:

 

Ամերիկացին Tesla 3-ի բանալին մաշկի տակ է տեղադրել՝ մեքենայի դուռը ձեռքի շարժումով բացել-փակելու համար (տեսանյութ)