Չինաստանում անհայտ տեսակի թոքաբորբ է տարածվում

11:41 • 31.12.19

Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները հայտարարել են, որ Ուխանյա քաղաքում անհայտ ծագման թոքաբորբ է տարածվում, և անընդհատ հիվանդության նոր դեպքեր են ի հայտ գալիս, գրում է ria.ru-ն:

Առողջապահական հարցերով քաղաքային հանձնաժողովը բուժհաստատություններից պահանջել է վիճակագրություն վարել և ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը՝ ամեն ինչ մասին տեղյակ պահելով իշխանություններին:

Ներկայում բժիշկներին դեռևս չի հաջողվել պարզել՝ որ տեսակին է պատկանում տարածվող թոքաբորբը: Հիվանդներին բուժում են մեկուսացված կարգով:

Դեկտեմբերին այստեղ հիվանդության 27 դեպք է գրանցվել: Հիվանդներից յոթը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Չինաստանում անհայտ տեսակի թոքաբորբ է տարածվում