Ամերիկացի զինվորականներին արգելել են TikTok հավելվածից օգտվել

12:07 • 31.12.19

Միացյալ Նահանգների զինված ուժերում ծառայողներին արգելվել է օգտվել չինական TikTok  ժամանցային հավելվածից, հայտնում է Military.com-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ԶՈՒ ներկայացուցիչ Ռոբին Օչոային:

Վերջինս մանրամասնել է, որ ըստ ամերիկյան իշխանությունների՝ հավելվածի օգտագործումը ծառայողական հեռախոսների վրա սպառնալիք է անվտանգությանը:

«Մենք ան դիտարկում ենք որպես կիբերսպառնալիք և թույլ չենք տալիս պետական հեռախոսներով դրանից օգտվել»,-ասել է խոսնակը:

Միևնույն ժամանակ Օչոան ասել է, որ զինծառայողները կարող են TikTok-ից օգտվել իրենց անձնական օգտագործան հեռախոսներով:

 

Ամերիկացի զինվորականներին արգելել են TikTok հավելվածից օգտվել