Ռումինացի բժիշկները վիրահատության ժամանակ էլեկտրական հերձակով այրել են հիվանդին. կինը տեղում մահացել է
Ռումինիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մի կին մահացել է վիրահատության ժամանակ այրվելու պատճառով, գրում է theguardian.com-ը:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդ կնոջ մարմնի 40 տոկոսն այրվել է: Պատճառը եղել է էլեկտրական հերձակը (սկալպել), որը շփման մեջ է մտել ալկոհոլ պարունակող ախտահանող նյութի հետ:
Բուժանձնակազմի պատմելով՝ բժշկական գործիքի շփումը հրավտանգ նյութի հետ այրում է առաջացրել, ինչից հետո հիվանդի մարմինն ամիջապես բռկվել է: Բուժքույրը դույլով ջուր է լցրել 66-ամյա կնոջ վրա, սակայն դա նրան չի փրկել:
Առողջապահության փոխնախարարը հայտարարել է, որ բժիշկերը պետք է տեղյակ լինեին, որ էլեկտրական հերձակի դեպքում չի արելի ալկոհոլ պարունակող ախտահանիչ նյութ օգտագործել:










