Գաղտնազերծվել է Genesis GV80 քրոսովերի արտաքինը (լուսանկար)

20:10 • 02.01.20

Genesis ընկերությունը, որը հանդիսանում է Hyundai Motor-ի ենթաապրանքանիշը, գաղտնազերծել է GV80 քրոսովերի արտաքինը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նորույթի արտաքինը նման է ընկերության կոնցեպտային մոդելներին, որոնք ներկայացվել են 2017-ին:

Հաղորդվում է, որ մեքենայի դիզայնի վրա աշխատել են հարավկորեացի, ամերիկացի և գերմանացի մասնագետները: Քրոսովերը համալրվել է Quad Lamps լուսարձակներով, ռադիատորի հնգանկյուն վանդակաճաղերով և G-Matrix նախշերով, որոնք նկատելի են սրահի լուսավորման համակարգում և անիվներում:

Ընկերությունը Genesis GV80 մեքենայի դիզայնը նկարագրել է որպես «պարզության և շքեղության համադրություն»:  

Մեքենան համալրվել է հետնաքարշակ համակարգով, սակայն հասանելի կլինեն նաև լիաքարշակ համակարգերով: Նորույթի վաճառքները կմեկնարկեն 2020-ի ձմռանը:

Գաղտնազերծվել է Genesis GV80 քրոսովերի արտաքինը (լուսանկար)