Samsung-ը հունվարին առանց շրջանակների հեռուստացույց կներկայացնի. ԶԼՄ-ներ

16:41 • 03.01.20

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական հսկան հունվարին անցկացվելիք CES 2020 ցուցահանդեսում կներկայացնի առանց շրջանակների հեռուստացույցը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, նոր սարքավորումները վաճառքի կհանվեն փետրվարին:

Ընկերության ինժեներները նոր եղանակ են գտել, թե ինչպես կարելի է «այնքան սերտորեն միաձուլել էկրանը հեռուստացույցի հիմնական կորպուսի հետ, որպեսզի ամբողջովին վերանան անկյունները, միակցման մասերն ու սահմանների առկայության մասին վկայող ցանկացած նշան»:

 Դեռևս տեղեկություն չկա նորագույն հեռուստացույցի դիզայնի կամ տեխնիկական հատկանիշների մասին: Նշվում է միայն, որ առանց շրջանակների հեռուստացույցի էկրանի անկյունագիծը լինելու է առնվազն 65 դյույմ:

 CES 2020 ցուցահանդեսը կայանալու Լաս Վեգասում հունվարի 7-10-ը:

 

 

 

Samsung-ը հունվարին առանց շրջանակների հեռուստացույց կներկայացնի. ԶԼՄ-ներ