Ավստրալիայում ներկայացվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է թռիչքներ իրականացնել քարանձավներում և անցած ուղու քարտեզ կազմել (լուսանկար)

17:21 • 08.01.20

Ավստրալական Emesant ստարտափի մասնագետները ներկայացրել են անօդաչու թռչող սարքերի կիրառման համար իրական ժամանակի ռեժիմում հետագծման և քարտեզագրման նոր համակարգ: Այժմ անօդաչու սարքերը կարող են թռիչքներ իրականացնել քարանձավներում, գրում է fainaidea.com կայքը: 

GPS ցանցերը և զգայուն սենսորները հնարավորություն կտան սարքերին շրջանցելու բոլոր խոչընդոտները և լավ կողմնորոշվելու փակ տարածություններում:

Ստարտափի ինժեներները նաև մշակել են Hovermap տեխնոլոգիան, որը թույլ է տալիս անօդաչու սարքի տեսածի հիման վրա արագ և ճշգրիտ կերպով ստորգետնյա լանդշաֆտների ամբողջական 3D քարտեզները կազմել:

Նորույթը փրկարարներին կօգնի քարանձավներում կորած մարդկանց գտնել:

Այս ստարտափի սկզբնական արժեքը կազմում է 2,5 միլիոն դոլար: Մասնագետներն այն արդեն անվանում են ամենաարդյունավետը ոլորտում:

 

Ավստրալիայում ներկայացվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է թռիչքներ իրականացնել քարանձավներում և անցած ուղու քարտեզ կազմել (լուսանկար)