«Առողջապահության նախարարը ամեն ինչ ծախում է, դնում է գրպանը»․ Մարալիկում քաղաքացիները փակել էին փողոցը, պահանջում էին չփակել քաղաքի ծննդատունը (տեսանյութ)

13:46 • 08.01.20

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ծննդատան փակման պատճառով քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը:

Նրանք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ լուծի ծննդատան ու հիվանդանոցի խնդիրը:

Քաղաքացիներից մեկը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Առողջապահության նախարարը ամեն ինչ ծախում է, դնում է գրպանը, նշեց, որ ծննդատունը սպասարկում է Մարալիկի և շրջակա բնակավայրերի բնակիչներին, իսկ ծննդատան փակման դեպքում բնակիչները ստիպված կլինեն գնալ Գյումրի, որը մատչելի չէ։