Twitter-ում նոր գործառույթ կհայտնվի

17:06 • 09.01.20

Twitter-ում հայտարարել են նոր գործառույթի մասին, որը թույլ կտա վերահսկել, թե ով կարող է պատասխանել օգտատիրոջ թվիթերյան գրառումներին: Այս մասին գրում է Tech Crunch-ը:

CES ամենամյա տեխնիկական համաժողովի ժամանակ հայտնի է դարձել նոր գործառույթի մասին: Ընկերության աշխատակիցների համաձայն՝ նորույթը կոչված է «օգնել մարդկանց իրենց անվտանգ զգալ»՝ տրամադրելով ավելի շատ վերահսկողություն:

Սոցցանցի օգտատերերը կկարողանան սահմանափակել մեկնաբանությունների քանակը՝ ընտրելով կարգավորումներից մեկը՝ Global, Group, Panel կամ Statement:

Առաջին տարբերակը թույլ կտա մեկնաբանություններ անել սոցցանցի բոլոր օգտատերերին, իսկ Group տարբերակը՝ նրանց, ովքեր բաժանորդագրվել են օգտատիրոջը:

Panel-ը ենթադրում է անհատական ընտրություն, իսկ Statement-ը «կփակի» մեկնաբանությունները:

Հաղորդվում է, որ գործառույթը Twitter-ում կհայտնվի 2020 թվականի սկզբին:

 

Twitter-ում նոր գործառույթ կհայտնվի