Գիտնականները պարզել են, թե հնում ինչպես էին մարդիկ նյութ ընտրում զենք պատրաստելու համար

22:45 • 09.01.20

Ուսումնասիրելով Տանզանիայի Օլդուվայի կիրճում հայտնաբերված հնագույն քարե զենքերը՝ գիտնականները պարզել են, որ 1.2-1.8 մլն տարի առաջ ապրած մեր նախնիները բավականին գիտակցված էին մոտենում զենք պատրաստելու համար նախատեսված նյութերի ընտրությանը:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Journal of Royal Society Interface ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, նախամարդիկ զենք պատրաստելու համար նյութ ընտրելիս հաշվի էին առնում դրա ամրությունը՝ հարմարեցնելով այն զենքի կիրառության նպատակին:

Տանզանիայի հյուսիսում գտնվող Օլդուվայի կիրճն ամենահետաքրքիր վայրերից է աշխարհում՝ մարդու զարգացման վաղ փուլերի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու համար: Հենց այստեղ է հայտնաբերվել Homo habilis-ը՝ հմուտ մարդը, որը սովորել է պատրաստել առաջին աշխատանքային գործիքները: Նրան հաջորդելու է եկել Homo erectus-ը՝ ուղիղ քայլող մարդը, որն արդեն օգտվում էր առավել առաջադեմ քարե գործիքներից:

Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և ԱՄՆ-ի գիտնականների խումբն ուսումնասիրել է Homo habilis-ի և Homoerectus-ի միջև անցումային ժամանակաշրջանին պատկանող տարբեր շերտերից բաղկացած քարե զենքերը և մեխանիկական փորձարկումների միջոցով որոշել դրանց ամրությունը, կարծրությունն ու դիմացկունությունը:

Գիտնականները պարզել են, թե հնում ինչպես էին մարդիկ նյութ ընտրում զենք պատրաստելու համար