«Ո՛չ Իրանի հետ պատերազմին». ԱՄՆ-ում լայնածավալ ցույցեր են սկսվել ընդդեմ Թրամփի քաղաքականության (տեսանյութեր)
Հարյուրավոր խաղաղ ցուցարարներ հունվարի 9-ին բողոքի ակցիաներ են կազմակերպել ԱՄՆ տարբեր քաղաքներում՝ երկրի իշխանություններից պահանջելով պատերազմի մեջ չմտնել Իրանի հետ, հայտնում է huffpost.com-ը:
«Ո՛չ Իրանի հետ պատերազմին» կարգախոսի ներքո անցկացվող հանրահավաքները, որոնք կազմակերպել է լիբերալ MoveOn.org քաղաքացիական ակտիվիստական խումբը, անցկացվել են ԱՄՆ-ի տարածքով մեկ 370 տարբեր վայրերում՝ Նյու Յորքից միչև Չիկագո, Ատլանտա և Լոս Անջելես:
Ցուցարարները նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են իրավիճակի անհապաղ կարգավորում:
«Թրամփի անխոհեմ գործողությունը վտանգում է անթիվ-անհամար ամերիկացի զինծառայողների, իրաքցիների, իրանցիների և խաղաղ բնակիչների կյանքեր: Իրանի հետ ավերիչ պատերազմի հետևանքներն աշխարհի և մարդկության համար հնարավոր չէ գերագնահատել, վտանգված են միլիոնավոր կյանքեր: Մենք դասեր ենք քաղել Իրաքի, Աֆղանստանի, Եմենի և գլոբալ անվերջանալի պատերազմներից»,-ասված է MoveOn.org-ի հայտարարությունում:
Աղբյուրը նկատում է, որ ցույցերը սկսվել են այն ժամանակ, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով սահմանափակվել է Թրամփի՝ առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ հարձակում գործելու իրավունքը:
Մերձավոր Արևլքում իրավիճակը թեժացել է դեկտեմբերի վերջին Սիրիայում և Իրաքում շիայական «Քաթաիբ Հեզբոլլահի» օբյեկտներին ամերիկյան զորքերի հարվածից հետո: Դրանից հետո հարյուրավոր շիա մուսուլմաններ Բաղդադում հարձակվել էին ԱՄՆ դեսպանատան վրա, իսկ հունվարի 3-ին Վաշինգտոնի իրականացրած հատուկ գործողության ընթացքում սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:
Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը:

Chicago TONIGHT. "When the Constitution is under attack, what do we do? STAND UP FIGHT BACK! #NoWarWithIran pic.twitter.com/RHgMDlL3DU
— Peter Morley (@morethanmySLE) 10 января 2020 г.
Portland, Oregon tonight: "What do we want? Peace. When do we want it now?" #NoWarWithIran pic.twitter.com/kJ8zjhgn8c
— Peter Morley (@morethanmySLE) 10 января 2020 г.
Hundreds of protesters in Oakland, California. #NoWarWithIran pic.twitter.com/roKvzOxUub
— Peter Morley (@morethanmySLE) 10 января 2020 г.
Happening in Philadelphia: "No WAR. No GENOCIDE. Trump & Pence Out Now!" #NoWarWithIranpic.twitter.com/aGCEDa0ZVv
— Peter Morley (@morethanmySLE) 10 января 2020 г.










