Չինաստանում գործարկվել է աշխարհում ամենաարագընթաց ինքնակառավարվող գնացքը

14:50 • 10.01.20

Չինաստանում գործարկվել է աշխարհում ամենաարագընթաց ինքնակառավարվող գնացքը, որը կապում է մայրաքաղաք Պեկինն ու Չժանցզյակոու քաղաքը:

Ինչպես նշում է The Guardian-ը, փոխադրամիջոցը կարող է առավելագույնը 350 կմ/ժ արագություն զարգացնել:

Գնացքը գործարկվել է Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկին ընդառաջ: Այն հնարավորություն կտա կրճատել երկու քաղաքների միջև ուղևորության տևողությունը՝ 3-ից հասցնելով 1 ժամի: Հայտնի է, որ մրցումների մեծ մասն անցկացվելու է հենց Չժանցզյակոուում:

Ինչ վերաբերում է գնացքի խցիկներին, ապա դրանք ընդարձակ են, հարմարավետ, համալրված 5G թաչսքրին կոնտրոլ պանելներով, «խելացի» լուսավորմամբ, իրական ժամանակի զգացողությամբ անվտանգության հազարավոր զգայակներով, դիմաճանաչողական տեխնոլոգիայով, ինչպես նաև ռոբոտներով:

 

 

Չինաստանում գործարկվել է աշխարհում ամենաարագընթաց ինքնակառավարվող գնացքը