Panasonic-ը HDR վիրտուալ իրականության ակնոց է ներկայացրել (լուսանկարներ)
Ճապոնական Panasonic ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին HDR վիրտուալ իրականության ակնոցը: Նորույթը ներկայացվել է ամենամյա CES տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, գրում է dailymail.co.uk-ը:
Նոր տեխնոլոգիան կրողին հնարավորություն է տալիս կոնտենտն ավելի վառ գույների մեջ և ավելի բարձր լուսավորության պայմաններում դիտել:
Ճապոնացի մասնագետների համաձայն՝ իրենք ամեն ինչ արել են, որպեսզի նորույթն օգտագործողի մոտ սովորական ակնոց կրելու տպավորություն ստեղծի, լինի թեթև և հարմարավետ: Սովորական վիրտուալ իրականության ակնոցները շատ ավելի մեծ են և ծանր: Դրանք ծածկում են մարդու դեմքի կեսը:
Panasonic-ի ներկայացրած նորույթը համալրված է որակյալ ականջակալներով, որոք ապահովում են անթերի ձայն: Վիրտուալ ակնոցը գործում է միկրո OLED պանելներով:














