Amazon-ի աշխատակիցները հետևել են հաճախորդներին նրանց տեսախցիկների միջոցով
Ամերիկյան Amazon ընկերությունը ազատել է իր աշխատակիցներից 4-ին, որոնք հետևում էին հաճախորդներին իրենց տներում տեղադրված Ring վերահսկման տեսախցիկների միջոցով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ԱՄՆ իրավապահներին հետաքրքրել է համացանցային ֆոռումներում հայտնված տեղեկությունը: Այնտեղ օգտատերերը բողոքում էին, որ հաքերները կոտրել են իրենց Ring տեսախցիկները:
Ոստիկանությունն ամերիկյան հսկայից մանրամասն հաշվետվություն է պահանջել տեսախցիկների տվյալների օգտագործման վերաբերյալ: Տվյալները հայտնվել են համացանցում և պարզվել է, որ վերջին 4 տարում ընկերությունը ստիպված է եղել ազատել 4 աշխատակցի, որոնց մեղադրել են հաճախորդների տեսախցիկներին ունեցած հասանելիությունը չարաշահելու մեջ:
Միևնույն ժամանակ Amazon-ից հերքում են, որ Ring տեսախցիկները հաքերային հարձակման են ենթարկվել երրորդ անձանց կողմից:










